Էշթոնն անհամբերությամբ սպասում է Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովին
Նմանատիպ
Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների խորհրդի Բրյուսելում ընթացող նիստում ընդունվել են մի շարք եզրակացություններ միջազգային օրակարգային խնդիրների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքը, նախարարական խորհուրդն արդեն իսկ եզրակացություններ է ընդունել պաղեստինա-իսրայելական հակամարության, Սոմալիում ծավալվող ճգնաժամի, Բոսնիա և Հերցոգովինայում իրավի? ?ակի, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ տեղական ինքնակառավարման մարմինների դերի ավելացմանը վերաբերող հարցերի շուրջ:
ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Արևելյան գործընկերության թեմային: «Այսօր մենք հանդիպում ունենք նաև Արևելյան գործընկերության շրջանակներում, որի ընթացքում Արևելյան գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ քննարկելու ենք մի շարք կարևոր հարցեր: Բացի այդ մենք անհամբերությամբ սպասում ենք այս տարվա վերջում Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատարը:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ի համար օրակարգային հարցերի թվում են նաև ճգնաժամը Սիրիայում և լարված քաղաքական իրավիճակը Եգիպտոսում:
Արևելյան գործընկերությունը ԵՄ արտաքին հարաբերությունների ծրագրերից է’ ուղղված հետխորհրդային 6 երկրներում տեղի ունեցող քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումների խթանմանը: Ծրագրի մեկնարկից 4 տարի է անցել, և նախատեսվում է, որ տարեվերջին Վիլնյուսում Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը կնախաստորագրեն, իսկ Ուկրաինան արդեն կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խոր ու համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում