Ալժիրը և Մարոկկոն իսրայելական ինքնաթիռներին արգելել են թռչել իրենց օդային տարածքով. Al Masdar News

Ալժիրը և Մարոկկոն իսրայելական ինքնաթիռներին արգելել են թռչել իրենց օդային տարածքով. Al Masdar News

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹունիսն ու Ալժիրը թույլ չեն տալիս, որ Թել Ավիվից Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթ մուտքային թռիչքներն իրենց օդային տարածքով անցնեն՝ իսրայելական ինքնաթիռներին ստիպելով թռչել Եվրոպայի տարածքով, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:

Թունիսի «Նեսսմա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թել Ավիվից Ռաբաթ թռիչքուղին անցնում է Միջերկրական ծովով՝ Հունաստանի, Իտալիայի և Իսպանիայի օդային տարածքներով, քանի որ Թունիսն ու Ալժիրն իսրայելական ինքնաթիռների համար փակել են իրենց օդային տարածքները:

Իր հերթին, ալժիրյան «Ան-Նահար» կայքն ասել է, որ ապակողմնորոշող աղբյուրները կեղծ լուր են տարածել՝ երկրի օդային տարածքով սիոնիստական ինքնաթիռի թռիչքի մասին:

Դրան ի պատասխան, Մարոկկոյի «Ալ Սահիֆա» թերթը գրել է, որ Թել-Ավիվ- Ռաբաթ թռիչքը խուսափել է Հյուսիսային Աֆրիկայի երկրների օդային տարածք մուտք գործելուց:

Այս լուրի վերաբերյալ Ալժիրiց և Թունիսից պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել: Այնուամենայնիվ, Թունիսի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Թունիսի մտադրության մասին լուրերը՝ չեն համապատասխանում իրականությանը և միջազգային ասպարեզում փոփոխությունները երբեք չեն ազդի դրա վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում