Ադրբեջանցիները պահանջում են ներկայացնել Դադիվանք մեկնող ուխտավորների անվանացանկերը
09/02/2021 16:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը՝ Դադիվանք մեկնող ուխտավորների խմբին արգելել էր մուտք ունենալ վանական համալիր՝ պատճառաբանելով, որ այսուհետ պետք է ներկայացվեն ուխտագնացների անվանական ցուցակներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Նախկինում ադրբեջանական կողմը պահանջում էր միայն Դադիվանք մեկնող ուխտագնացների թիվը, որը պետք է լիներ ոչ ավելի քան 30 մարդ: Այժմ պահանջում են նախապես ներկայացնել նաև անվանական ցուցակներ: Ուստի կիրակի օրը խաղաղապահների հետ մենք կտրամադրենք ուխտավորների անվանացուցակը, որպեսզի այլևս դժվարություններ չունենանք Դադիվանք մուտք գործելու հարցում»,- մանրամասնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում