Սոչիում մեկնարկել է Պուտին-Լուկաշենկո հանդիպումը
22/02/2021 16:47

Նմանատիպ
Սոչիում մեկնարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում է «Բելտա» գործակալությունը:
Նախատեսվում է, որ երկու ղեկավարները մանրամասն կքննարկեն ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն համալիր, ինչպես նաև ռազմական անվտանգության և ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցության ոլորտներում ի հայտ եկող խնդիրներին համատեղ արձանագքելու վերաբերյալ հարցերը:
Բացի այդ, Լուկաշենկոն և Պուտինը կարծիքներ կփոխանակեն միջազգային օրակարգի հարցով:
Բելառուս առաջնորդի նախագահական լրագրողական թիմից հայտնել են, որ բանակցությունները սկսելուց առաջ Պուտինն ու Լուկաշենկոն միասին կճաշեն և դահուկներով զբոսանքի կգնան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում