Սահակաշվիլին խոստացել է հաղթանակի հասցնել վրացական ընդդիմությանը
23/02/2021 22:34

Նմանատիպ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրդովմունք է հայտնել Թբիլիսիում «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկանոր Մելիային ձերբակալելու կապակցությամբ:
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ցեղասպանություն է, Իվանիշվիլիի ու նրա շրջապատի ցանկությունը՝ երկիրն ամբողջությամբ ոչնչացնելու, ինչը բխում է մեր թշնամիների շահերից», – ասել է նա սոցցանցերում:
Սահակաշվիլին խոստացել է, որ «մենք մեր պայքարը հասցնելու ենք մինչև վերջ, բայց դա դժվար պայքար է լինելու»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում