Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը կհանդիպեն

Արմեն Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը կհանդիպեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այդ մասին ԼՀԿ ղեկավարը հայտարարել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեազրույցի ժամանակ։

«Ինքն է նախաձեռնողը, ես չգիտեմ, թե ինչ օրակարգ է լինելու», – ասել է Մարուքյանը լրագրողներին։

Նշենք, որ Ազգային ժողովում խորհրդարանական ընդդիմությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ է արել, սակայն իմքայլական պատգամավորները չեն ներկայացել նիստին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում