Մի ուրվական է շրջում Հայաստանում, դա Նիկոլն է․ Աշոտ Մինասյան

Մի ուրվական է շրջում Հայաստանում, դա Նիկոլն է․ Աշոտ Մինասյան

Մի լավ խոսք կա՝ մի ուրվական է շրջում Եվրոպայում, հիմա ես ասում եմ՝ մի ուրվական է շրջում Հայաստանում, դա Նիկոլն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

Հարցին՝ արդյոք կհաջողվi՞ իշխանությանը զինվորականներին հետ պահել իրենց խոսքից, Մինասյանն ասաց. «Նախ հիշենք, որ իրենք սպաներ են։ Սպան, երբ խոսք տվեց, իր խոսքի տերն է լինում։ Առավելապես հայ բանակի բարձրագույն սպայական կազմը շատ կիրթ եւ խելամիտ մարդիկ են, իրենք տեր են իրենց խոսքին»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ՝ Մինասյանն ասաց. «Եթե նա չի գիտակցում, որ համար մեկ պատասխանատուն լինելով՝ համար մեկ մեղավորն է, ուրեմն անմեղսունակ է»:

Աշոտ Մինասյանը նշեց, որ հույս ունի՝ Հանրապետության նախագահն ադեկվատ պատասխան կտա վարչապետին. «Այսինքն՝ հետ կուղարկի վարչապետին ուղղված գրությունը. դրանով կբացվի նաեւ նախագահի դեմքը։ Ես վստահ եմ, որ չի ստորագրի»։

Հարցին՝ արդյոք ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կձերբակալի՞ ԳՇ սպաներին, Մինասյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ում կան նաեւ շատ լավ մարդիկ, որոնք գիտակցում են մեզ պատահած պատուհասը, իրենք իրենց խոսքը կասեն։ ԱԱԾ-ն երբեք դուրս չի գա բանակի դեմ»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում