Թշնամին ավերել է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
17/03/2021 13:59
Նմանատիպ
Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: Այս մասին գրում է Մեդիապորտ տելեգրամ ալիքը՝ հղում անելով թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառմանը։
«Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշի»,- գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ հրապարկելով լուսանկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում