Նոր iPhone-ների բեմելը սպասվում է սեպտեմբերի 10-ին
Նմանատիպ
Apple ընկերությունը, հնարավոր է, սեպտեմբերի 10-ին կներկայացնի իր լայն տարածում ստացած iPhone սմարթֆոնի նոր սերնդի սարքը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնի է դարձել All Things Digital տեխնոբլոգից:iPhone-ների առաջատարը, փորձագետների տեղեկություններով, կունենա IGZO տեխնոլոգիայով աշխատող էկրանի 4,3 դյույմ անկյունագիծ՝ ներկայիս iPhone 5-ի Retina էկրանի 4 դյույմի փոխարեն: Նոր սմարթֆոնը համալրված կլինի 1,6 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով, 2 Գբ օպերատիվ հիշողությամբ, 12 մեգապիքսել լուծաչափով ֆոտոխցիկով, NFC մոդուլով և մատնահետքերի տվիչով:
Սպասվում է, որ առաջատար սմարթֆոնի հետ մեկտեղ Apple-ը շուկա կհանի ոչ թանկ սմարթֆոններ, ինչն ընկերությանը կընձեռի գնային նոր քաղաքականություն կիրառելու հնարավորույթուն. մինչ այժմ նոր առաջատար iPhone-ների բեմելներն ուղեկցվում էին հին սերնդի սարքերի գնի նվազեցումով: Ըստ ամենայնի, միաժամանակ կսկսվի նոր՝ iOS 7 օպերացիոն համակարգի հանրային գործարկումը:
Ամերիկյան ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում (ապրիլ-հունիս) Apple-ն իր հասույթի 51 տոկոսը (18,1 մլրդ դոլար) ստացել է հենց iPhone-ների վաճառքից: Սակայն դրա բաժինն սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալում հունվար-մարտին նվազել է 3,4 տոկոսով մինչև 13,2 տոկոս: Դրա պատճառը Samsung-ի հետ սուր մրցակցությունն է և այլ բազմաթիվ արտադրողների՝ լավ բնութագրերով Android-սմարթֆոնների հայտնվելը շուկայում:
Միաժամանակ, երկրորդ եռամսյակում հարավկորեական արտադրողի գործառնական շահույթը շարժական սարքերի հատվածում կազմել Է 5,2 միլիարդ դոլար, այ դեպքում, երբ նրա ամերիկյան մրցակիցը զիջել Է համաշխարհային առաջնությունը եւ մնացել երկրորդ տեղում՝ 4,6 միլիարդ դոլար ցուցանիշով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում