Բուժքույրը պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել
18/03/2021 19:27
Նմանատիպ
Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի վարչական կենտրոն Ախալցխայում բուժքույրը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»:
Հաղորդվում է, որ պատվաստվելուց 15 րոպե անց նրա առողջական վիճակը վատացել է: Կնոջը տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հիվանդանոցի բակում հավաքվել են կնոջ բարեկամները, նրանք հանդիպում են պահանջում հիվանդանոցի տնօրինության հետ: Ըստ բուժքրոջ հարազատների` իրենք փորձում են տեղեկություն ստանալ իրենց հարազատի առողջական վիճակի մասին, սակայն բժիշկները խուսափում են դուրս գալ և հանդիպել իրենց հետ:
Նշվում է, որ ոչ հիվանդանոցում, և ոչ էլ Վրաստանի առողջապահության նախարարությունում դեպքի վերաբերյալ դեռ մեկնաբանություն չեն տվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում