ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման մասին
02/04/2021 17:20
Նմանատիպ
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման խնդրին։ Նա մասնավորապես ասել է․
«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ պետք է հոգատար վերաբերմունք լինի Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների մշակութային եւ կրոնական նշանակության օբյեկտների հանդեպ։ Մենք հաստատում ենք, որ կարեւոր է ՅՈՒՆԵՍԿՈ-ի առաքելության՝ հնարավորինս շուտ այցի կազմակերպումը ռեգիոն»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում