ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով
29/04/2021 20:49
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մասնակցության հնարավոր ձևաչափերի քննարկման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- ասաց Աշոտյանը:
«Հայրենիք»-ի առաջնորդն է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում