Բայդենի ելույթն ընդհատվել է ցուցարարների բղավոցներից․Նախագահը պատասխանել է
01/05/2021 14:14

Նմանատիպ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Ջորջիայում ընդհատվել է մասնավոր բանտերի դեմ բողոքող ցուցարարների բղավոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Newsweek-ը:
«Մասնավոր բանտեր չպետք է գոյություն ունենան, վերջակետ։ Մենք աշխատում ենք բոլորը փակելու ուղղությամբ։ Խոստանում եմ ձեզ»,- ցուցարարների բողոքներին ի պատասխան ասել է Բայդենը։
Նրա կարծիքով, քրեակատարողական հիմնարկների մասնավոր հաստատությունները «պակաս մարդկային են և պակաս անվտանգ», քան պետականները:
Հոդվածում հիշեցնում են, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո Բայդենը հրամանագիր է ստորագրել փակելու բոլոր մասնավոր բանտերը: Այնուամենայնիվ, հրամանագիրը չի տարածվել դրանց մեծ մասի վրա, քանի որ համապատասխան որոշումը գտնվել է առանձին պետությունների իշխանությունների իրավասության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում