Վրաստանը կսկսի ամերիկյան M-4 ինքնաձիգներ արտադրել
14/05/2021 12:11

Նմանատիպ
Վրաստանը կսկսի ամերիկյան M-4 ինքնաձիգներ արտադրել: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, գրում է netgazeti.ge կայքը:
«Մինչև 2021 թվականի վերջ Դելտայի (ծրագիր) շրջանակներում նոր վրացա-հրեական ձեռնարկություն կգործարկվի, որը կզբաղվի М4 տեսակի ինքնաձիգների արտադրությամբ»,- հայտարարել է Բուրչուլաձեն:
Ամերիկյան M4 ինքնաձիգը ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ջոկատների հիմնական հրազենն է: Դրա մոդիֆիկացիաները գտնվում են շուրջ 40 երկրների զինանոցներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում