Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի գերեզմանատունը
18/05/2021 13:57

Նմանատիպ
Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW) ահազանգում է, որ Շուշիի հյուսիսում գտնվող դարերի պատմություն ունեցող գերեզմանատունը մասնակիորեն ոչնչացվել է:
Քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմի տարածքների մի մասը հարթեցվել է՝ շենքային համալիրի կառուցման նպատակով:
Ճանապարհի երկու կողմերում գտնվող ընդարձակ գերեզմանատունը ուներ 96 գերեզմանաքար՝ թվագրված 1834-1920թթ. և 12-13-րդ դարերի 2 խաչքարեր, ներառյալ մելիքների շիրիմները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում