Ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանը հունիսի 21-ին

Ի՞նչ է պատրաստվում անել Փաշինյանը հունիսի 21-ին

Իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը։ Վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանական գործողություններին։ Ինչպես տեղեկացնում է Hraparak.am-ը, այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում «Պատիվ ունեմ» դաշինքի հրավիրած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում նշեց դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

Բաբայանը անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար, ՔՊ ցուցակը գլխավորող Փաշինյանի ընտրություններից հետո՝ հունիսի 21-ին հրավիրած հանրահավաքին ասաց․ «Լավ, դուք որտեղ եք տեսել, որ հաղթող քաղաքական ուժը, այն էլ այս պայմաններում, հավաքվի հանրահավաք անի՝ իր հաղթանակը տոնելու համար։ Դրա համար կարող են գնալ մի տեղ նստել, քեֆ անել, երկու հատ էլ սալյուտ խփել, թեև հիմա դրա հնարավորությունն էլ չկա։ Հստակ է, որ նախապատրաստում են ժողովրդին ամսի 21-ին օրինական ճանապարհով ձեռք բերված իշխանությունը խլի իրական քվեների միջոցով ձևավորված իշխանության ձեռքից»,- պնդեց Բաբայանը՝ ևս մեկ անգամ կոչ անելով իրավապահներին, որպեսզի իրենց գործառությների շրջանակում վերահսկողություն սահմանեն ստեղծված իրավիճակի հետ կապված։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում