Աշխարհի վեցակի չեմպիոնն ինքնասպան է եղել
19/06/2021 09:14

Նմանատիպ
Աշխարհի վեցակի չեմպիոն Մաքսիմ Իշկելդինն ինքնասպան է եղել: Ինչպես տեղեկացնում է Analitik.am-ը, այս մասին հայտնում է Mash Siberia ալիքը:
Նշվում է, որ Իշկելդինի հարազատները չեն կասկածել, որ տղամարդը ցանկանում է ինքնասպան լինել: Նշվում է նաև, որ նրա կինը վերջերս է հղիացել: Նրա կարիերայում ամեն ինչ նույնպես լավ է եղել. Գարնանը հոկեյիստը պայմանագիր է կնքել ռուսական ակումբի հետ:
Պարզաբանվում է, որ Իշկելդինն ինքնասպանությունից առաջ գրություն չի թողել: Այժմ այս գործով զբաղվում են իրավապահ մարմինները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում