Փաշինյանի քավորի «արկածները» Տավուշում

Փաշինյանի քավորի «արկածները» Տավուշում

Ամիսներ առաջ Տավուշի մարզպետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանի քավորը՝ Հայկ Ղալումյանը, ով սակայն այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել ոչ թե բեղուն աշխատանքով, այլ միայն սկանդալների մեջ հայտնվելով: Այս մասին գրում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հետաքրքիր բացահայտում էր արել, որից պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթը շահած ընկերությունը բանկային կեղծ երեշխավորություն էր ներկայացրել։

Հետագայում պարզվել էր նաև, որ կեղծ փաստաթուղթ ներկայացրած ընկերությունը պատկանում է Վահագն Ղալումյանին, ով Հայկ Ղալումյանի մտերիմ ազգականն է։

Հայկ Ղալումյանի եղբայրը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը, հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում։Ղալումյանը լրատվականների նյութերի տակ իր հասցեին քննադատություն հնչեցրած օգտատերերին անձնական նամակներով հայհոյանքներ է գրել։

Օրերս էլ մամուլը գրել էր, որ Ղալումյանն ընտրություններից հետո Աչաջուր համայնքի և Իջևանի բժշկական կենտրոնների տնօրեններին՝ Կորյուն Վարդապետյանին և Էդուարդ Գրիգորյանին, փոխանցել է՝ ազատման դիմումներ գրել․ առայժմ «լավով» են զգուշացրել։ Բուժկենտրոնի ղեկավարների հանցանքն այն է, որ իրենց շրջապատում ընդամենը չեն թաքցրել, որ ընտրելու են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում