Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը
04/08/2021 18:02
Նմանատիպ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում