Հայ գերու հարցով Գարեգին Բ-ն դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին
22/08/2013 15:59
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանի խնդրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման և Հայրենիք վերադարձնելու համար: Մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում