Կռիվ ԱԺ-ում։ Ընդդիմադիր պատգամավորները շշերով հարվածեցին «Շիշ բռնողին»

Կռիվ ԱԺ-ում։ Ընդդիմադիր պատգամավորները շշերով հարվածեցին «Շիշ բռնողին»

Քիչ առաջ նոր միջադեպ տեղի ունեցավ Ազգային Ժողովում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ հայտնի Շիշ բռնողը, իր ելույթում վիրավորական խոսքեր էր ուղղել ընդդիմության առաջնորդներին, որից հետո վիճաբանություն առաջացավ սկզբից Խաչատուր Սուքիասյանի և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղաղինյանի, ապա նաև Շիշ բռնողի ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Վերջիններս շշեր նետեցին Հայկ Սարգսյանի ուղղությամբ, որից հետո պատգամավորները ձեռնամարտի անցան։

ԱԺ նիստերի դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները։ Այս պահին Խորհրդարանն ընդհատել է նիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում