Թուրքիայում Ռուսաստանցի 7 զբոսաշրջիկ է ձերբակալվել անտառների հրկիզման կասկածանքով
25/10/2021 14:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Թուրքիայի հարավում ՌԴ 7 քաղաքացի է ձերբակալվել՝ անտառների հրկիզման կասկածանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է 2021 թվականի հոկտեմբերի 23-ին Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մի խումբ ռուս զբոսաշրջիկների ձերբակալման փաստը, որոնք Անթալիայի մերձակայքում արշավի են դուրս եկել Լիկյան արահետով։
Տեղական ժանդարմերիայի գրասենյակից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՌԴ 7 քաղաքացի է ձերբակալվել Չաղլարջայի շրջանում անտառային տարածքի հրկիզման կասկածանքով»,- ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում