Մի շարք համայնքներում ձյուն է տեղում
25/10/2021 23:17
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք գյուղում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ձյուն է տեղում։ Սպիտակի ոլորաններում մերկասառույց է։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ինչպես փոխանցում է ԱԻՆ-ը, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում