15.1 C
Yerevan

Հայաստանից «դրական ազդակներ են ստացվում»․ կխորհրդակցենք Բաքվի հետ. Չավուշօղլու

Նմանատիպ

Միրզոյանի հետ հանդիպմանը Լավրովը կարևորել է Լաչինի միջանցքի բացումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ՀՀ...

Կիև․ Խաղաղության պայմանը Ռուսաստանի կապիտուլյացիան կամ զորքերի դուրսբերումն է

Կիևը հերթական անգամ մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման Չինաստանի...

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է Իրանի 27 քաղաքացիների և 15...

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, Times․am: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, թե այդ ուղղությանն առնչվող հարցերի շուրջ Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ: 

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն «CNN Türk»-ին ասել է, որ թուրքական կողմը այդ հարցը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած այցի ժամանակ:

«Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ: Միաժամանակ դրական ազդակներ եկան Հայաստանից: Մենք էլ մեր հերթին հայտարարեցինք, որ կպատասխանենք Հայաստանի դրական քայլերին, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին՝ դա նույնպես քննարկում ենք», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

spot_imgspot_img