Apple ընկերությունը անվարորդ ավտոմեքենա կարտադրի
06/11/2021 13:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, Times․am: Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Tesla ընկերության նախկին ինժեներ Քրիստոֆեր Մուրին, ում թիմը զբաղվել է անվարորդ ավտոմեքենա ստեղծելու գործով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Bloomberg-ի տվյալներով՝ Մուրն աշխատելու է մեքենայի ծրագրային ապահովման վրա՝ Ստյուարտ Բաուէրսի ղեկավարությամբ, ով մինչև 2019 թվականի կեսերը ևս աշխատել է Tesla-ում:
Համաձայն ԶԼՄ-ների՝ ընկերությունն արդեն 2024 թվականին մտադիր է սկսել սեփական մեքենաների արտադրությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում