ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, Times․am: Արցախի խորհրդարանը կիրակի արտահերթ նիստ կանցկացնի և կընդունի հայտարարություն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ կայքը։
Դեկտեմբերի 25-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն և հայտարարել, որ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Արցախի խորհրդարանը արձագանքելու է Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 25-ի ասուլիսում արած հայտարարություններին։