Մոսկվայում 66 մարդ ոստիկանություն է տեղափոխվել զանգվածային ծեծկռտուքի համար
31/01/2022 16:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, Times․am: Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել միգրանտների միջև, որոնք հավանաբար եկել են Տաջիկստանից: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։
Ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 66 մարդ:
Զանգվածային ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել է նաև տրավմատիկ զենք:
Ընդհանուր առմամբ, կռվին ներգրաված է եղել 15 մարդ, սակայն մասնակցելու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել 66 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում