Ադրբեջանը կրակել է Մարտունու Խնուշինակ գյուղի վրա
09/03/2022 16:22

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: Ադրբեջանի զինված ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ադրբեջանցիները գյուղի վրա կրակել են ականանետներով», – ասել է գործակալության զրուցակիցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում