Մարտի 11-ի լույս 12-ի գիշերը ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է տարբեր ուղղություններով
12/03/2022 11:19

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, Times․am: Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել` պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:
Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ»,- ասված է Արցախի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում