Ադրբեջանը զորքերը հետ է քաշել Փառուխից․ ՌԴ ՊՆ
27/03/2022 21:29

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, Times․am: Ադրբեջանի զինված ուժերը բանակցություններից հետո լքել են Փառուխ գյուղը, որտեղ մտել էին մարտի 23-ին՝ խախտելով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020թ-ի եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Բանակցություններից հետո ադրբեջանական զինուժը դուրս է եկել Փառուխ գյուղից»,- ասված է հայտարարությունում։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնում է, որ այսօր՝ մարտի 27-ին, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով երկու կողմից կան երկուական վիրավորներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում