2-րդ երկրաշարժն է գրանցվել հայ-վրացական սահմանին․ ցնցումները զգացվել են Շիրակում և Տավուշում

2-րդ երկրաշարժն է գրանցվել հայ-վրացական սահմանին․ ցնցումները զգացվել են Շիրակում և Տավուշում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, Times․am: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այս գիշեր 1 ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։ Ցնցումները զգացվել են Տավուշի և Շիրակի մարզերում։

Ապրիլի 14-ին տեղական ժամանակով ժամը 04:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք, Թավշուտ, Լոռու մարզի Մեծավան, Սարչապետ գյուղերում` 4-5 բալ և Տաշիր քաղաքում՝ 4 բալ ուժգնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում