«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Արթուր Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
18/04/2022 11:39

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: Երկու հայորդիներ` Նվերն ու Արթուրը այսօր վաղ առավոտից դիմել են ծայրահեղ քայլի` Ազատության հրապարակում նստել են հացադուլի: Ինչպես փոխանցում է Aysor.am-ը, այս մասին հայտնել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ ընկերներ են կորցրել։
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին։ Հորդորս էր, որ դադարեցնեն հացադուլը։
Հրապարակում ենք: Տղաների հետ շփվելու հնարավորություն կա և լինելու է: Մեկ հորդորով իհարկե չեմ բավարարվի…
Մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու»,-նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում