ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Արցախյան 44–օրյա պատրեազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը հայտնել է, որ կողոպտել են իր մեքենան, որի վրա փակցրած է եղել զոհված որդու լուսանկարը։
«Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու…»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։