Շուտով Դոնեցկի և Լուգանսկի դեսպանություններ կբացվեն Մոսկվայում

Շուտով Դոնեցկի և Լուգանսկի դեսպանություններ կբացվեն Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, Times․am: Մոսկվայում առաջիկայում կբացվեն Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների դեսպանություններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր:

«Ջանալու ենք, որպեսզի (դա) արվի առաջիկայում, որքան արագ, այնքան լավ: Զբաղվում ենք կոնկրետ աշխատանքով»,-ասել Է գործակալության զրուցակիցը:

Նա կարծում Է, որ դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են բացվել «մեկ կամ երկու ամսվա» ընթացքում: Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Պետդումայի պատգամավորներին եւ Դոնբասի հանրապետությունների ղեկավարներին դիմելուց հետո հրամանագրիր Է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու վերաբերյալ:

Հաջորդ օրը Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ Է հաստատել Է նոր պետությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում