«Ռոման» ու Մխիթարյանը տարաձայնություն ունեն
28/04/2022 11:28
![«Ռոման» ու Մխիթարյանը տարաձայնություն ունեն](https://times.am/v3/wp-content/uploads/2022/04/e9d284ecad34370629c6f9eb95b76ba7-1024x683.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, Times․am: Իտալական «Ռոմայի» մարզչական շտաբը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ ակումբի ղեկավարությունը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն պայմանավորվել կողմերը դեռ չեն կարողանում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։
Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։ Մխիթարյանը ցանկանում է կնքել երկու տարվա պայմանագիր։
Հայ ֆուտբոլիստը «Ռոմային» է միացել 2019-ին։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում