Դատախազությունն ուսումնասիրում է ՊՊԾ պետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
02/05/2022 14:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է տեսանյութերը, որոնցում են առկա են ենթադրյալ բռնության դեպքեր։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում այսօր բողոքի գործողության ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի, ոստիկանական աշխատակիցների և Mediahub լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ՊՊԾ պետը սկզբում ոտքով հարվածում իրեն նկարահանող օպերատորին, այնուհետև ձեռքով հրում լրատվամիջոցի միկրոֆոնը՝ ասելով, որ հեռախոսով է խոսում:
Իսկ մեկ այլ տեսանյութում երևում է, որ ոստիկանության աշխատակիցը հարվածում է բերման ենթարկվող ցուցարարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում