-0.9 C
Yerevan

Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է թուրքմենական գազը Հայաստան փոխադրել սվոփ համակարգի միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրանի նավթի նախարարն ասել է Shana լրատվական գործակալությանը՝ ամփոփելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար գնել Սանոսյանի հետ հանդիպմանը:

«Թուրքմենստանից Հայաստան գազի փոխադրման շուրջ բանակցությունները սկսվել են, եւ մենք շուտով այդ առումով լավ արդյունքների կհասնենք երկրի գազային ցանցի բարձր թողունակության շնորհիվ: Այսօր բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել լավ պայմանավորվածություններ գազի, նավթաքիմիական արտադրանքի արտահանման ավելացման և փոխադարձ կապերի համակողմանի զարգացման վերաբերյալ»,-ասել է Օջին:

Գնել Սանոսյանի հետ հանդիպման ընթացքում Ջավադ Օջին պատրաստակամություն է հայտնել Իրանի գազի ազգային ընկերության կողմից ավելացնել գազի արտահանումը հարևան Հայաստան:

Լրատվամիջոցը հավելում է, որ Իրանն ու Հայաստանն արդեն երկար տարիներ համագործակցում են գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ոլորտում, և երկկողմ տնտեսական ու քաղաքական կապերն աճում են ապրանքաշրջանառության ավելացմանը զուգընթաց:

spot_imgspot_img