Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից
26/05/2022 11:56
![Սենեգալում 11 նորածին է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից](https://times.am/v3/wp-content/uploads/2022/05/19e5fd1c948b4c56d9ddcf1b86c0c584.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, Times․am: Տասնմեկ նորածին Է զոհվել Սենեգալի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի նախագահ Մակի Սալը:
«Ես հենց նոր ցավով ու սարսափով իմացա հրդեհի հետեւանքով 11 նորածինների զոհվելու մասին, որը բռնկել Էր Տիվաուանի հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում…»,-գրել Է նա Twitter-ում:
Նախագահը ցավակցություն Է հայտնել մայրերին եւ զոհված մանկիկների ընտանիքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում