Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին
09/06/2022 13:35
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, Times․am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծում է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբլիային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,- ասաց Լավրովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում