Անոմալ տապից ավելի քան 1,7 հազար մարդ է մահացել Իսպանիայում և Պորտուգալիայում

Անոմալ տապից ավելի քան 1,7 հազար մարդ է մահացել Իսպանիայում և Պորտուգալիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, Times․am: Իսպանիայի եւ Պորտուգալիայի ավելի քան 1,7 հազար բնակիչներ են մահացել օդի անոմալ բարձր ջերմաստիճանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեի հայտարարության մեջ, որը հուլիսի 22-ին հրապարակվել Է կազմակերպության կայքում:

«Հարյուր հազարավոր մարդիկ են մահացել արտակարգ բարձր ջերմաստիճաններից վերջին տասնայակներում, իսկ տապի երկարատեւ շրջաններին հաճախ զուգադիպում են նաեւ անտառային հրդեհները: Այս տարի միայն Իսպանիայում եւ Պորտուգալիայում մենք արդեն դարձել ենք շոգ եղանակի պատճառով ավելի քան 1,7 հազար անհեթեթ մահվան վկաներ»,- ասված Է փաստաթղթում:

Կլյուգեի խոսքով՝ անառային հրդեհները «Եվրոպայի հարավից տարածվել են դեպի նույնիսկ Սկանդինավիայի հյուսիս»: Նա հիշեցրել Է, որ այս շաբաթ հրդեհները 41 տուն են ոչնչացրել Լոնդոնում, թեեւ «ամառային կիզիչ տապի սեզոնը» հասել Է սոսկ իր կեսին:

ԱՀԿ-ն իշխանության բոլոր ազգային եւ տեղական մարմիններին կոչ Է արել պատրաստվելու ջերմաստիճանային ռեկորդների: «Ապացուցվել Է, որ շոգի դեմ պայքարի գործողությունների օպերատիվ եւ համալիր պլանները փրկում են կյանքեր եւ բարձրացնում են հասարակության եւ մարդկանց կենսակայունությունն արտակարգ ջերմաստիճանների պայմաններում»,- ընդգծված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում