«Հայկական խաչմերուկ» ասածը Ադրբեջանի երազանքն է, որը 2020-ից հետո փորձում է իրագործել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, Times․am: 2020 թվականի նոյեմբերի 1-ից սկսած Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Ադրբեջանը դառնա տարածաշրջանային խաչմերուկ և հայկական կողմը սկսել է սպասարկել այդ օրակարգին: Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանն՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է, մեզ անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը:
Թևան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ Նախիջևանը դառնա տարաշրջանային մեծ խաչմերուկ, իսկ դա Ադրբեջանի շահերից է բխում:
«Հայկական խաչմերուկը» այն կլիներ, որ իրանական երկաթգիծ ձևավորվեր ՀՀ ամբողջ տարացքով անցներ ու մտներ Իրան, և եթե որևէ այլ ճանապարհ խաչվեր այդ ճանապարհին, կասեինք՝ հայկական խաչմերուկ է, իսկ այս պարագայում «Հայկական խաչմերուկ» ասածը անհասկանալի է: Եթե օրինակ՝ երկաթգիծը Իջևանով հասներ Հյուսիս- հարավ ծրագրին, այս իմաստով հնարավոր է, որ ձևավորվեր խաչմերուկ, բայց դա չկա, այս պարագայում սպասարկում ենք ադրբեջանական շահը: Ադրբեջանն միշտ ցանկացել է և 2020 թվականից հետո ամեն ինչ անում է, որ Նախիջևանում ձևավորվի խաչմերուկ»,- նշեց Պողոսյանը:
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե պետք է ակտիվորեն քննարկել ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը, Թևան Պոողոսյանը պատասխանեց.
«Արմեն Գրիգորյանը, եթե տղա է , թող պատասխանի ադրբեջանցիբերին, Ադրբեջանի նախագահին կից ինստիտուտի ներկայացուցիչն ասել է՝ լավ է, որ հասկացել են, որ հայ -ադրբեջանակլան հարաբերությունները պետք է շարունակեն, բայց Ղարաբաղի հայերի ճակատագիրը մենք ենք որոշելու, ոչ թե հայերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում