Վարանդայում երեք ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

Վարանդայում երեք ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, Times․am: Ականազերծման աշխատանքների ընթացքում երեք ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկանում ենք «Ermenihaber.am»-ից։

«Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը փոխանցել է թուրքական արտադրության 13 միավոր ականազերծող մեքենա (MEMATT): Այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Նշվել է, որ Ադրբեջանին մատակարարված «MEMATT» մեքենաների քանակը հասել է 20-ի: Ըստ տեղեկությունների՝ մեքենաները կիրառվելու են Լեռնային Ղարաբաղի տարածքներում ականազերծման աշխատանքների ժամանակ:

Հիշյալ ականազերծող մեքենաների ունեն 300 ձիաուժ հզորությամբ շարժիչներ: Հիշեցնենք, որ այսօր Վարանդայում 3 ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա»,- հայտնում է կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում