ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, Times․am: Երևանում այսօր՝ օգոստոսի 12-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել։ Ժամը 07։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դիակից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։