Քաղաքացին զանգել է ոստիկանություն ու հայտնել՝ պատրաստվում է պայթեցնել ԱԺ շենքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, Times․am: Օգոստոսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը: Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12.06-ին, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները պարզել են քաղաքացու ինքնությունը: Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:
Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին»,- նշել են ոստիկանությունից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում