Կոտայքի մարզում հայրը իրենց տան բակում պտտաձողից կախված՝ հայտնաբերել է իր 16-ամյա տղայի դին

Կոտայքի մարզում հայրը իրենց տան բակում պտտաձողից կախված՝ հայտնաբերել է իր 16-ամյա տղայի դին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, Times․am: Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 06։05-ի սահմաններում «Աբովյան» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել երեխայի, գրում է shamshyan-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 16-ամյա Ազիզ Ա-ն էր, ում նույն օրը իրենց տան բակում գտնվող պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերել է իր հայրը, ով որդուն ազատել է պարանից, սակայն, ցավոք, նա արդեն մահացած է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում