Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը

Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում