2.1 C
Yerevan

Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 7 անձ է հոսպիտալացվել, 5-ը երեխաներ են

Նմանատիպ

Պայթյուններ և հրդեհ Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում

Մերձմոսկովյան խոշոր «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում այսօր առավոտյան հրդեհ...

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ այսօրվա խաղերը

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկում են քառորդ...

Թշնամին կրակել է Ներքին Հանդի ուղղությամբ

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր...

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից 5-ը երեխաներ են. նրանցից մեկն ունեցել է կոնքազդրային հոդի հոդախախտ, որն ուղվել է, 4-ը ստացել են թեթև քերծվածքներ:

Չափահաս քաղաքացիներից 1-ը ստացել է ուղեղի ցնցում, մյուսը` ազդոսկրի կոտրվածք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 14։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ` Գ. Բ., ծնված 1984 թ.) և «Opel» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1958 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Լ. Խ.-ն (ծնված 1988 թ.), Վ. Բ.-ն (ծնված 2006 թ.), Ա. Բ-ն (ծնված 2009 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2014 թ.) և Է. Ս.-ն (ծնված 2016 թ.) հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

spot_img
spot_img