Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ երափակիչ
18/10/2022 10:17
![Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ երափակիչ](https://times.am/v3/wp-content/uploads/2022/10/bbcf3873c7669c3158c73a0fb3c3bc39.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, Times․am: Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանին շարունակում է ելույթները Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճեց ¼ երափակիչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Վերջինս հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո Գրիգորյանը 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը:
Ավելի վաղ ¼ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև Էլիդա Քոչարյանն ու Եկատերինա Սիչևան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում