2.1 C
Yerevan

Գովազդային օգտահաշիվների սև շուկա Facebook-ում։ Ի՞նչ վտանգներ կարող են սպառնալ մարդկանց

Նմանատիպ

Մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը

Բիշքեկում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին...

Արտարժույթի փոխարժեքը Հայաստանում

Դեկտեմբերի 9-ին ՀՀ բանկերի կողմից սահմանված դրամի փոխարժեքը ժամը...

Huawei-ի առաջին մեքենան. արդյո՞ք անիվների վրա սմարթֆոնը կդառնա մրցակից Tesla-ին և Porsche-ին

Ղեկի փոխարեն ղեկանիվը Tesla-ի սեփականատերերի համար դարձել է սովորական,...

Համաձայն Tech Transparency Project-ի հրապարակած նոր հետազոտության՝ Facebook սոցիալական ցանցը, որը պատկանում է Meta-ին, վերածվել է բիզնես-օգտահաշիվների վաճառքի հարթակի, որի միջոցով գնորդները կարող են քաղաքական և գովազդային արշավներ իրականացնել ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Զեկույցում նշվում է, որ բիզնես հաշիվները հաճախ վաճառվում են նույնականացման քարտերի, անձնագրերի կամ կեղծ տվյալների հետ միասին։

Հետազոտման հեղինակները պնդում են,որ գնորդները կարող են քաղաքական գովազդներ ցուցադրել՝ առանց ինքնության ստուգման գործընթաց անցնելու։ Այս սխեման կարող է օգտագործվել ընտրություններին միջամտելու համար։
Որպես օրինակ հիշատակված է «Ստուգված/չստուգված, գնում/վաճառք խումբը, որտեղ բիզնես-օգտահաշիվների վաճառքի վերաբերյալ բազում հայտարարություններ կան։ Իրավապաշտպան կազմակերպությունները տեղեկացնում են, որ այդ խմբում ձեռք բերված օգտահաշիվները մեծ ազդեցություն են գործել Բրազիլիայում կայացած ընտրությունների վրա։

Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին էլ մեկ այլ խումբ վաճառում էր Գերմանիայի սոցիալական հարցերի, ընտրությունների և քաղաքականության վերաբերյալ գովազդային արշավների թույլտվությամբ օգտահաշիվներ։

Tech Transparency Project-ի տնօրեն Քեթի Փոլը հայտնաբերել է Facebook-ի բիզնես-օգտահաշիվներ վաճառող ավելի քան 100 խումբ՝ ընդհանուր ավելի քան 530.000 անդամներով։ Այս խմբերը առաջարկում են գնել պրոֆիլներ, որոնք, ըստ վաճառողների,արդեն հաստատված են գովազդ ցուցադրելու համար, որպեսզի գնորդը ստիպված չլինի անցնել ստուգման գործընթացը։ Փոլը գտավ այս սև շուկան, փնտրելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «գովազդի կողմից հաստատված հաշիվ», «գնել և վաճառել բիզնես հաշիվներ» և այլն։

Forbes-ը կապ է հաստատել Facebook-ի հինգ օգտատերերի հետ, ովքեր ունեն վաճառքի բիզնես պրոֆիլներ։ Վաճառողներից մեկը առաջարկել է Բանգլադեշի հաշիվ, որը հաստատվել է Բանգլադեշում գովազդային գործունեության համար և դրա համար պահանջել 100 ԱՄՆ դոլար: Չորս այլ վաճառողներ առաջարկել են ամերիկյան պրոֆիլներ 35-300 ԱՄՆ դոլար գների միջակայքում։ Արդյունքում Forbes-ը նրանցից մեկից ձեռք բերեց բիզնես հաշիվ և այն կապեց փորձնական էջի հետ, որը հետագայում հնարավորություն ստացավ գովազդներ ցուցադրել անօրինական պրոֆիլի միջոցով։

Բիզնես հաշիվներն օգտատերերին թույլ են տալիս միանգամից մի քանի գովազդային արշավներ տեղադրել Facebook-ում և Instagram-ում։ Բիզնես պրոֆիլները ունեն նաև հատուկ գործառույթներ, ներառյալ Facebook -ի և Whatsapp-ի կորպորատիվ API-իների հասանելիություն։ Նման ֆունկցիոնալություն ձեռք բերելու համար յուրաքանչյուր ընկերություն պետք է անցնի Meta-ի կողմից հաստատման գործընթացը։ Անհրաժեշտ է ապացուցել, որ ընկերությունն ունի պաշտոնական իրավական գրանցում և որ Facebook -ում այն ներկայացնող անձը պաշտոնապես լիազորված է հենց ընկերության կողմից։ Հարթակում քաղաքական գովազդ ցուցադրելու համար գովազդատուները պետք է հատուկ ստուգում անցնեն՝ հարթակին տրամադրելով նույնականացման տվյալներ։

 

spot_img
spot_img