Ի՞նչ խնդիրներ կարող են ՆԱՏՕ-ի համար առաջացնել Լեհաստանին մատակարարվող Patriot համակարգերը
Նմանատիպ
Ամերիկյան Patroit հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը Լեհաստան հակասում է Ուկրաինայում հակամարտության մեջ չմտնելու ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը։ Այս մասին գրում է հեղինակավոր The New York Times պարբերականը։
Լեհաստանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Լուբլին քաղաքի մոտակայքում երկու հրթիռ էր ընկել, Գերմանիան առաջարկել է ամերիկյան Patriot հրթիռներ ուղարկել Վարշավային՝ Լեհաստանի սահմանները հնարավոր հարձակումից պաշտանելու համար։ Սակայն կա վտանգ, որ Լեհաստանում տեղակայված Patriot համակարգը կարող է օդային թիրախներ խոցել նաև Ուկրաինայի տարածքում, ինչը կարող է դիտարկվել որպես ՆԱՏՕ-ի մասնակցություն ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Հոդվածագրի համաձայն՝ չնայած Զելենսկու՝ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն հակամարտության մեջ ներգրավելու փորձերին, Հյուսիսատլանտյան դաշինքը փորձում է անել ամեն ինչ՝ կանխելու հակամարտության սրումը։
The New York Times-ը կարևոր է համարում, որպեսզի ամերիկյան հրթիռները Ուկրաինայի օդային տարածքում թիրախներ չխոցեն և օգտագործվեն միայն այն դեպքում, եթե ռուսական կործանիչները կամ հրթիռները մտնեն Լեհաստանի օդային տարածք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում